“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այժմ շրջում է խորհրդարանի կողմից իրենց խմբակցությանը տրամադրած ծառայողական մեքենայով:
Հիշեցնենք, որ դեռեւս 2012թ. սեպտեմբերին ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե իրենք հրաժարվում են խորհրդարանի կողմից իրենց տրամադրված ծառայողական մեքենայից՝ դա համարելով շքեղություն: Խմբակցությունն անգամ նամակ էր ուղարկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ հրաժարվել այդ ծառայությունից:
“Ժողովուրդ”-ը փորձեց Լ. Զուրաբյանից պարզել, թե ինչն է ստիպել նրան փոշմանել եւ օգտագործել պետական ծառայողական մեքենան: Սակայն նա հրաժարվեց մեր հարցերին պատասխանել: Վերջում տեղեկացնենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության մեքենան նոր էր գնվել, այն “Toyota Camry” մակնիշի է, որն արժե մոտ 40-50 հազար դոլար:
Մանրամասները “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում