Ինչի՞ց է վախենում Ադրբեջանը. Բաքուն լցվել է զինված ոստիկաններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում արդեն երկու օր է ուժեղացված անվտանգության ռեժիմ է մտցվել:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, սովորաբար փողոցները հսկող անվտանգության աշխատակիցները առօրյա հագուստը փոխել են դաշտային հագուստի:

ՆԳՆ անվտանգության աշխատակիցներից մեկը խոստովանել է, որ նրանք արդեն երկու օր է անցել են ուժեղացված ռեժիմով աշխատանքի: Ընդ որում, նման որոշման պատճառները հասարակ աշխատակիցները չգիտեն:

Բացի այդ, տեղեկացվում է, որ ուժեղացված աշխատանքային ռեժիմի է անցել անգամ պետավտոտեսչությունը:

Նշվում է, որ Բաքվի փողոցներում կարելի է նկատել զինված ճանապարհային ոստիկանության աշխատակիցների:




Լրահոս