168 ժամ. ԲՀԿ-ն չի՞ մասնակցի նախագահի երդմնակալության արարողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալլուստ Սահակյանը ապրիլի  9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանի երդմնակալության ԱԺ հատուկ նիստ անցկացնելու նախագիծ էր ներկայացրել խորհրդարան։ Այդ մասին գրում է “168 ժամ” թերթը։
“Այն ընդունվեց 66 կողմ, 25 ձեռնպահ եւ 6 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմմազանովը մեզ հետ զրույցում նշել էր, որ նախագծին ձեռնպահ էին քվեարկելԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ԲՀԿ-ի ձեռնպահ քբվեարկության մասին ասաց. “Դա մեր խմբակցության դիրքորոշումն էր: Մենք մեր խմբակցությունով քննարկել ենք եւ որոշել ենք այս ձեւաչափով մեր կարծիքն ու դիրքորոշումը հայտնել: Մանրամասնությունների մեջ չեմ ուզում խորանալ եւ որոշակի վերլուծություններ չեմ ուզում անել”,- ասաց Վ. Էնֆիաջյանը: Հարցին, թե ձեռնպահ քվեարկելն ի՞նչ է ենթադրում, որ ԲՀԿ-ն ներկա չի՞ գտնվելու այդ արարողությանը, պատգամավորը պատասխանեց. “Դե դա քվեարկության շատ կոնկրետ ձեւաչափ է: Մենք ձեռնպահ ենք քվեարկել: Մենք քվեարկել ենք, պարզ չի՞  ինչ է նշանակումե”,- մեջբերում է “168 ժամը”։




Լրահոս