Դավութօղլուն և Մերկելը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկում են անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը: Այս մասին ասվում է Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքում:

«Այդ խնդիրը պետք է քննարկվի ակադեմիական մակարդակով, հատուկ հանձնաժողովի կողմից, որոնց կազմում ներառված կլինեն նաև գերմանացի պատմաբաններ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ներկայացնել Թուրքիայի դիրքորոշումը: Մենք ցանկանում ենք պատմական հաշտեցման հասնել հայերի հետ և պատրաստ ենք ցանկացած համագործակցության»,-հայտարարել է Դավութօղլուն:

Իր հերթին Անգելա Մերկելը շնորհակալություն է հայտնել Դավութօղլուին հայ-թուրքական հաշտեցման մասին առաջարկության համար և նշել է, որ նրանք կարող են շարունակել միասնական ակտիվ աշխատանքները:




Լրահոս