ՉԻ. ՀԱԿ ակտիվիստների գործով կեղծ ցուցմունք տված անձը զղջում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր լրանում է վերջնաժամկետը, երբ Վճռաբեկ դատարանը պետք է որոշի վարույթ ընդունել քաղբանտարկյալների Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի վերաբերյալ դատավճիռը, թե՞ ոչ: Երեկ թերթին հաջողվել է զրուցել երիտասարդներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու համար կեղծ քրեական գործի առանցքային վկաներից մեկի հետ, որն ընդունել է, որ տղանեի դեմ տված իր ցուցմունքն իսկապես կեղծ է եղել և որ ինքն իրեն մեղավոր է զգում, որ իր կեղծ ցուցմունքի հիման վրա տղաներն ազատազրկման են դատապարտվել: Այդ վկան Հրանտ Միրիջանյանն է, որն աշխատում է Երևանի կենտրոնական փողոցներից մեկի ավտոկայանատեղում: Սա այն վկան է, որի կողմից դեռևս դատարանում արված հայտարարություններր մեծ աղմուկ էին բարձրացրել: “Որպեսզի հստակ լինի այս վկայի խոսքերի կարևորությունր, նշենք, որ նրա դատական և նախաքննական ցուցմունքների մեծ մասը տեղ է գտել երիտասարդների դատավճռի մեջ: Իսկ դատարանը չէր խորշել դա անել այն պարագայում, երբ նույն վկան դատարանում հայտարարել է , որ այդ ցուցմունքները տվել և տալիս է ոստիկանների ճնշման տակ”,- եզրափակում է “ՉԻ”-ն:




Լրահոս