![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/unnamed-227.jpg)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ին, մանկական հոգեբաններ են այցելել սահմանապահ Բերքաբեր գյուղ, որտեղ վերջիններս անհրաժեշտ մասնագիտական օգնություն են ցուցաբերել թե՜ երեխաներին, թե՜ մեծահասակներին։
Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է ԲՀԿ մամուլի ծառայությունից, նման խնդրանքով իրենց են դիմել Բերքաբեր գյուղի բնակիչները՝ նշելով, որ ադրբեջանական դիրքերից պարբերական, այժմ արդեն՝ ծանր հրետանուց գնդակոծությունների հետեւանքով երեխաները լուրջ սթրեսային վիճակում են գտնվում։