Armlur.am-ի տեղեկություններով` այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որն ավանդաբար անցկացվում է հինգշաբթի օրերին: Ավանդաբար անցկացվող օրը, սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկրում չէր (մեկնել էր Ղազախստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին):
Իշխող կուսակցությունը որոշել է Գործադիր մարմնի նիստն այսօր անցկացնել և Armlur.am-ի տեղեկություններով, մտադիր են քննարկել սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի հետ կապված գործընթացներն ու հաստատել քարոզարշավի օրակարգն ու այն անցկացնելու ծրագիրը: Չի բացառվում, որ այսօր հայտնի կդառնա նաև ՀՀԿ-ի շտաբի ղեկավարի անունը: