
Արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 21-ին՝ ժամը 00.20-ին, տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել Գյումրիի “Մսի կոմբինատ” թաղամասի թիվ 5 շենքի նույն բնակարանի բնակիչներ։ Նրանք են՝ 1979թ. ծնված Ա. Դուգինովը և 1984թ. ծնված Օ. Ազոյանը, իսկ 2002թ. ծնված Վ. Անտոնյանը, 2003թ. ծնված Վ. ԱՆտոնյանը 2004թ. ծնված Գ. Անտոնյանը և 1998թ. ծնված Գ. Անտոնյանը` Ավստրիական մանկական հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: