![](https://armlur.am/wp-content/uploads/2015/06/henrikh-mkhitaryan.jpg)
Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ընդգրկվել է Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
9-րդ տուրի «Մայնց»-ի դեմ խաղում Մխիթարյանը խաղադաշտում անցկացրել էր 90 րոպե և դարձել էր գոլի հեղինակ: Whoscored.com-ը նրան ճանաչել է այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ տալով 9 գնահատականը: