ԲԻՈԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԸ ՉԵՆ ԳՈՐԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ. ՀՀ կառավարության կողմից 124 մլն դրամ արժողությամբ գնված երկու բիոզուգարանները տեւական ժամանակ է, ինչ չեն շահագործվում: Ավելին, դրանցից մեկը, որը գտնվում է «Տաթեւեր» ճոպանուղու տարածքում, անսարքություն ունի: Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ճոպանուղու մոտ տեղադրված բիոզուգարանն անսարքության պատճառով չի օգտագործվում: Չի օգտագործվում նաեւ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ դրված բիոզուգարանը: Եկեղեցու աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ իր անունն ասել, «Ժողովուրդ»-ին հետեւյալը պատմեց. «Զուգարանները տեղադրելու օրը մասնագետներ էին եկել արտասահմանից: Փորձարկեցին, տեղադրեցին, մի երկու անգամ էլ օգտվեցին, հետո չեմ իմանում, թե ինչի համար, փակեցին ու գնացին: Երկու օր առաջ էլի եկան, ջուրը միացրին, լույսն էլ մոռացան անջատեն, միացրած թողեցին ու գնացին»: Այսպիսով՝ 300 հազար ԱՄՆ դոլար արժողություն ունեցող բիոզուգարանները, որ այդքան կարեւորվում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից, չեն ծառայում իրենց նպատակին: Ի դեպ, եվրոպական երկրներում տեղադրված նմանատիպ բիոզուգարանների արժեքը 8 հազար եվրո է, ու զարմանալի է, թե ինչու է կառավարությունը ամեն զուգարանին 150 հազար ԱՄՆ դոլարից ավելի գումար տվել:




Լրահոս