ՆԱՏՕ-ն պիտի Հայաստանից ներողություն խնդրի թուրքական ուղղաթիռների համար. Թևան Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ը պիտի ներողություն խնդրի, որ թուրքական ուղղաթիռները հայտնվել են Հայաստանի օդային տարածքում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ արտահայտեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի  պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը, ով Կորյուն Նահապետյանի հետ միասին մեկնաբանում էր Ստավանգեր քաղաքում ավարտված նստաշրջանի արդյունքները:

Նա նշեց, որ վեհաժողովի ժամանակ  այս հարցը բարձրացրել է, և այս թեման բարձրացրել է նաև  ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ զրույցում և Կովկասում ու Կենտրոնական Ասիայում նրա հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի մոտ: Նահապետյանը հավելեց, որ վերջինս սկզբում զարմացել, ապա խոստացել է հետևել իրավիճակի զարգացմանը:

«Մենք ուզում ենք, որ նման միջադեպերը չկրկնվեն: ՆԱՏՕ-ն պիտի ներողություն խնդրեր, եթե ուղղաթիռները եղանակային վատ պատճառների հետեւանքով իրոք խախտել են սահմանը», – ընդգծել է Թեւան Պողոսյանը:

Հավելենք, որ դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 6-ին, երբ  Թուրքիայի ՌՕՈՒ-ի տրանսպորտային ուղղաթիռները 2-ից 4 րոպեով խախտել էին Հայաստանի օդային սահմանը:




Լրահոս