Հոկտեմբերի 20-ը Խոհարարի միջազգային օրն է: Օրն ընտրվել է 2004 թվականին խոհարարների միջազգային ասոցիացիայի առաջարկով:
Խոհարարների միջազգային օրը տոնվում է աշխարհի ավելի քան 70 երկրում: Խոհարարի մասնագիտությունն աշխարհում ամենապահանջվածն ու ամենահինն է: Ինչպես վկայում է լեգենդը` այս ոլորտի անվանումը պայմանավորված է մի կնոջ անվամբ:
2012թ. տոնի շրջանակում Պրահայում ընթացող մեծամասշտաբ արարողությանը հյուրերին առաջարկել էին գալ մասնագիտական հագուստով, որպեսզի խոհարարական հագուստով միևնույն տեղում հավաքված ամենաշատ մարդկանց ռեկորդ սահմանվեր:
Հին հույները պաշտում էին բժշկության աստված Ասկլեպիային (հռոմեական Էսկուլապը): Նրա դուստրը` Հիգեան համարվում էր առողջության հովանավորը (նրա անունից է առաջացել «հիգիենա» բառը): Իսկ նրանց հավատարիմ օգնականը խոհարար Կուլինան էր, որը խոհարարական արվեստի` «կուլինարիայի» հովանավորը դարձավ:
Թղթի վրա գրանցված առաջին բաղադրատոմսերը հայտնվել են Բաբելոնում, Հին Եգիպտոսում ու Հին Չինաստանում: