Հայաստանի քաղաքական դաշտը խոպան չէ` ով երբ ցանկանա, մուտք գործի. Խաչատուր Քոքոբելյանը` Արա Աբրահամյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով, ցանկացած  մարդ, ով ՀՀ քաղաքացի է և ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվել: Armlur.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց պատգամավորը` անդրադառնալով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` Հայաստանի քաղաքական կյանք մուտք գործելու հայտարարություններին:

Վերջինս հավելեց, որ այն հայտարարություններով որով հանդես է գալիս Արա Աբրահամյանը, քաղաքականություն չեն մտնում:

«Եթե մարդու համար առաջնային են այլ երկրների պետության շահերը և մարդու ընկալման մեջ այլ նախադրյալներ են կարևորագույն և անսխալական, ապա այդ մարդը Հայաստանի քաղաքականության դաշտում պետք է պահանջված չլինի: ՀՀ քաղաքական դաշտը խոպան չէ` ով երբ ցանկանա, ինչպես ցանկանա այդպես էլ մուտք գործի»,- հավելեց նա:




Լրահոս