![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/hamlet-harutyunyan11.jpg)
Դրական եմ գնահատում, որ Արա Աբրահամյանն իր նպատակին հասնելու համար պետք է բավական մեծ ներդրումներ անի: Armlur.am-ի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության նախագահի` Հայաստանի քաղաքական դաշտում գործունեություն ծավալելու մասին հայտարարություններին այսպես արձագանքեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:
«Հաջողության կհասնի, թե չի հասնի, դա երկրորդական հարց է: Կապրենք, կտեսնենք` ինչպիսի ընթացք կստանա, ինչ կուսակցություն կստեղծի, ընդդիմադիր կլինի, թե դիմադիր», – նշեց նա:
Անդրադառնալով Աբրահամյանի` Վլադիմիր Պուտինին ուղղված գովեստի խոսքերին, Հարությունյանը նշեց, որ յուրաքանչյուր մարդ արտահայտվում է իր մտավոր ունակությունների սահմաններում: «Չեմ գտնում, որ Վլադիմիր Պուտինին ուղղված հավատարմության նման բացահայտ խոսքեր կհնչի փորձառու քաղաքական գործչի շուրթերից: Եթե այդպես էլ է, պետք չի դա բարձրաձայն ասել», – հավելեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան