ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Երեւանի ավագանու ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական շտաբի պետը կլինի ԱԺ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը»,-այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանից: Հիշեցնենք, որ ՕԵԿ ընտրացուցակը գլխավորում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը, երկրորդ հորիզոնականում Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն է, որն ընտրություններից հետո կդառնա Երեւանի փոխքաղաքապետ, եթե ՕԵԿ-ը հավաքի անհրաժեշտ 5 տոկոս քվե: 




Լրահոս