Բակո Սահակյանն այցելել է Մատենադարանի շենք և ծանոթացել իրականացվող աշխատանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Գանձասարի վանական համալիրի հարեւանությամբ կառուցվող Մատենադարանի շենք եւ ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
Երկրի ղեկավարն այնտեղ հանդիպում է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի եւ հաստատության մի խումբ գիտաշխատողների ու մասնագետների հետ:

Նախագահը գոհունակությամբ նշել է, որ աշխատանքները մտել են վերջնական փուլ, եւ շուտով այս կարեւոր գիտամշակութային կենտրոնը կսկսի իր աշխատանքը:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենին եւ աշխատակիցներին` մշտական աջակցության համար՝ նշելով, որ առանց նրանց բարձր մասնագիտական եւ հայրենանվեր գործունեության անհնարին կլիներ հաջողությամբ իրականացնել արցախյան Մատենադարանի հիմնադրման աշխատանքները:




Լրահոս