Ընդդիմադիրներից շատերը ծանոթ չեն Սահմանադրության նախագծին և «ոչ» են ասում միայն ընդդիմություն երևալու նպատակով. Գագիկ Մելիքյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք հանրության շրջանում տարածելու ենք Սահմանադրության փոփոխված նախագծի բովանդակային իմաստը, որպեսզի ժողովուրդը կարողանա ընկալել և իր «այո»-ն հիմնավորված ասի: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի գործընթացին, այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Նա ընդգծեց, որ հանրության շրջանում կոնսոլիդացիայի կկարողանան հասնել:  Անդրադառնալով «Ոչ»-ի ճակատի գործունեությանը` նա ասաց. «Մինչև հանրաքվեի օրը, կարծում եմ «Ոչ»-ի ճակատի քարոզիչները և նախաձեռնողները կծանոթանան փոփոխված նախագծի տեքստին և աստիճանաբար իրենք նույնպես կգնան «այո» ասելու»:

Մելիքյանի խոսքով` ընդդիմադիր գործիչներից շատերը ծանոթ չեն նախագծին և «ոչ» են ասում միայն ընդդիմություն երևալու նպատակով, և որևէ ասելիք այդ ճակատում չկա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս