«Ռոմա»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը գտնվում է կատալոնական «Բարսելոնա»-ի հետաքրքրությունների շրջանակնրում: «Corriere della Sera»-ն հայտնում է, որ կատալոնական ակումբը պատրաստ է բոսնիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար 40 միլիոն եվրո առաջարկել իտալական ակումբին:
Տեղեկություններ են շրջանառվում նաև, որ Պյանիչի խաղին հետևում են նաև «Ռեալ»-ի սկաուտները: Իտալիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանն անցկացրած 7 խաղերում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: