ՊԱՏՎԱՍՏՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վանեւան համայնքում արդեն սկսվել է անասունների պատվաստումը: Ավելին, այն կատարվում է հատուկ հանձնաժողովի ներկայությամբ եւ խիստ հսկողությամբ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Վանեւան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանից: «Հիմա սիբիրախտ չկա, որովհետեւ մարդիկ անասուններին դեռ չեն հանել արոտավայրեր: Որ հանեն, չգիտենք՝ ինչ կլինի: Իսկ նախորդ տարիներին այդ պատվաստումը թռուցիկ էր արվում, քանի որ անասունների բեղմնավորման շրջանն էր, մարդիկ ասում էին՝ հանկարծ կվիժեն, չենք ուզում: Իսկ հիմա պարտադիր է, խիստ հսկում են»,-ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի՝ հոկտեմբերին, այս համայնքում հայտնաբերվել եւ ոչնչացվել էին սիբիրախտով հիվանդ անասուններ: 




Լրահոս