ՀՀԿ-ի շտաբը կղեկավարի Հովիկ Աբրահամյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայացած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին հանձնարարել է ձևավորել և ղեկավարել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շտաբը: Այս մասին այսօր Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Փաստորեն ձեր հրապարակումներն այս անգամ ճիշտ էին, և ՀՀԿ-ն հանրաքվեի շտաբի պետի պաշտոնում տեսնում է Հովիկ Աբրահամյանին», – նշեց նա:

Շարմազանովի խոսքով` վարչապետը հրաժարական չի տա և դա նրան չի խանգարի կատարել երկու աշխատանքներն էլ:

Հիշեցնենք` «Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ սահմանադրական փոփոխությունների քարոզչության շտաբը ղեկավարելու է Հովիկ Աբրահամյանը` առանց արձակուրդ մեկնելու:




Լրահոս