Պարույր Հայրիկյանը որոշել է սահմանադրական փոփոխությունների հարցը լուծել իրավական դաշտում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը որոշել է սահմանադրական փոփոխությունների հարցը լուծել իրավական դաշտում: Նա կարծում է, որ սահմանադրական փոփոխությունները նախապատրաստած հանձնաժողովի անդամները խախտել են ՀՀ գործող Սահմանադրությունը, ինչի համար պետք է դատարանում պատասխան տան: ԱԻՄ առաջնորդի կարծիքով, պատասխանատուներից մեկն էլ պետք է լինի Սերժ Սարգսյանը, քանի որ որեւէ կերպ չի արձագանքել այն առաջակություններին, որոնք ներկայացվել են իր կողմից:

Այլ կերպ ասած՝ Հայրիկյանը պատրաստվում է հանձնաժողովին, որը գլխավորում էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, եւ անձամբ Սերժ Սարգսյանին դատի տալ այն բանի համար, որ նրանք համարձակվել են անտեսել ԱԻՄ առաջնորդի առաջարկները: Ստացվում է, որ Հայրիկյանը մի կողմից սահմանադրական փոփոխությունների մասին առաջարկներ էր ներկայացնում հանձնաժողովին, մյուս կողմից էլ ուղիներ էր փնտրում՝ այդ հանձնաժողովի կազմած փաստաթղթի դեմ պայքարելու համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս