«Ժամանակ» թերթը գրում է. «Երկու շաբաթ առաջ թուրքական ռազմական ուղղաթիռը 2-4 րոպե տևողությամբ խախտել էր հայ-թուրքական սահմանը։ Երեկ մեզ հայտնի դարձավ, որ թուրքական ռազմական ուղղաթիռների սահմանը խախտելու փաստին արձագանքել են «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Գյումրիի 102–րդ ռազմաբազայի ավիացիոն մասի զինվորականները։ Ըստ ռուսական զինվորականությանը մոտ կանգնած մեր աղբյուրի՝ թուրքական ուղղաթիռի սահմանը հատելու մասին ազդանշանը ստանալուց անմիջապես հետո օդ է բարձրացել ռուսական Mиг–29 օդանավը, սակայն թուրքական ուղղաթիռն այնքան կարճ է գտնվել ՀՀ օդային տարածքում, որ ռուսական օդանավը չի հասցրել համապատասխան գործողություններ կատարել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։