Վախենում եմ նայեմ Վալերիի աչքերի մեջ և հասկանամ, որ հենց նա է. Պերմյակովի հայր. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը զրուցել է Վալերի Պերմյակովի հոր՝ Պավել Պերմյակովի հետ:

-Ի՞նչ է նախաքննությունն ավարտվե՞լ է: Մենք տեղյակ էլ չենք: Նախաքննությունը պարզե՞ց, որ տղաս անմեղ է, որ ինքը չի սպանել այդ ընտանիքին:

-Ընդհակառակը՝ նույնիսկ սպանությանը մի քանի այլ դրվագներ են ավելացել:

-Չգիտեմ ինչ ասեմ, ախր, մեզ ոչ ոք ոչինչ չի ասում, նույնիսկ մի դատ եղել է արդեն, բայց չէին էլ տեղեկացրել մեզ որ կարողանայինք գալ: Միայն լրատվամիջոցներից տեղեկացանք, որ 10 տարի են տվել:

-Եթե այս անգամ նախապես իմանաք դատական նիստի օրը, կգա՞ք, կմասնակցե՞ք:

-Կարծում եմ՝ այո, չնայած դա մեծ ծախսերի հետ է կապված, եւ հետո մի տեսակ վախ ունեմ:

-Ի՞նչ վախ:

-Վախենում եմ նայեմ Վալերիի աչքերի մեջ եւ հասկանամ, որ հենց նա է այդ դաժանության հեղինակը. իսկ ծնողը դա հաստատ կզգա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս