Գևորգ Կոստանյանն ու Վլադիմիր Գասպարյանը վերջին խնջույքին չեն մասնակցել. ներկաները հեռուն գնացող եզրակացություններ են արել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Հոկտեմբերի 17-ի կնունքը շատ լավ անցավ»,-ասաց ՀՀԿ-ական աղբյուրը: Ներկա են եղել Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահը եւ վարչապետը, ՀՀ կառավարության բոլոր անդամները` մեկ մարդու նման, Արփինե Հովհաննիսյանը՝ ներառյալ: ՀՅԴ-ից՝ Հրանտ Մարգարյանը, Աղվան Վարդանյանը, Դավիթ Լոքյանը, Արմեն Ռուստամյանը։ Միայն Գալուստ Գրիգորիչը չի եղել՝ Ժնեւում էր: Չեն եղել նաեւ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ու ոստիկանապետ Վովա Գասպարյանը, ինչն էլ ներկաներին հեռուն գնացող եզրակացությունների առիթ  է տվել: ԲՀԿ-ից նույնպես գրեթե մարդ չի եղել. աչք է զարնել Շիշ Մելոն, իսկ սեղանների շուրջ հիմնական խոսակցության թեման է եղել Տիգրան Սարգսյանի երկրորդ «հայտնությունը» եւ պաշտոնյաների հերթական անորոշությունը` «հիմա՞ որտեղ դնեն իրենց ճամպրուկները»:  Արգամի 2 եւ քրոջ 3 զավակները մկրտվել են Աբրահամյանի կառուցած Սուրբ Հովհաննես եկեղեցում: Մկրտությունը կատարել է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: Արգամիչի որդու քավորը Սամվել Կարապետյանն է եղել, դստեր զավակներինը՝ Գագիկ Ծառուկյանը, որն այդ օրը եւ քավորի, եւ սանահոր դեր է կատարել: Մկրտությունից հետո խնջույքը կայացել է Ծառուկյանի «Փարավոն» համալիրում, ավելի քան 1000 հոգի է մասնակցել:

«Շատ անկաշկանդ մթնոլորտ էր, լավ պարեցինք, նախագահն էլ պարեց, մոտ 4 ժամ մնաց, վարչապետն էլ էր անընդհատ պարում, առաջինն էլ Ռոզա Ծառուկյանը պարեց»,-պատմեց մեր աղբյուրը: Խնջույքի թամադան «Ժպիտ» ակումբի ղեկավար Գարիկ Իսրայելյանն է եղել, երգել են Ռազմիկ Ամյանը, Ձախ Հարութը, Արամեն, Քրիստինե Պեպելյանը, Արտաշ Ասատրյանը, «Ռեինկարնացիան»: Ռեստորանի մուտքի մոտ հեքիաթի հերոսներն են դիմավորել հյուրերին, խնջույքի ժամանակ էլ ուրախացրել են ծաղրածուները, տիկնիկներ, Մաշան եւ արջը: Մի խոսքով՝ քաղաքական էլիտան մի լավ «ռելաքս» է եղել՝ մի պահ վերադառնալով մանկություն, որ այժմ լծվեն սահմանադրական հանրաքվեն «հորով-մորով» անելուն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս