Մասնագիտական խորհրդատվություն և բժշկական օգնություն սահմանամերձ բնակչությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետները շարունակում են իրենց հմտություններով կիսվել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ` միաժամանակ տրամադրելով սահմանամերձ համայնքների բնակչությանը մասնագիտական խորհրդատվություն և բժշկական օգնություն:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից հավատարմագրված առաջատար մասնագետների խմբի հինգօրյա այցը կենտրոնացած է մասնավորապես Նոյեմբերյանում: Նրանք և «Հայաստան» համահայկական հիմնադրամը այս բժշկական կենտրոնին նվիրաբերելու են մեծ քանակությամբ բժշկական սարքավորումներ, այդ թվում` անեսթեզիոլոգիական սարքեր, ինչպես նաև ժամանակակից հագեցվածությամբ երկու շտապօգնության մեքենա:

Պատվիրակության կազմում ընդգրկված են մանկաբույժներ, անեսթեզիոլոգներ, սրտաբաններ, նեղ մասնագիտացում ունեցող հայ և օտարազգի այլ բժիշկներ: Մասնագետները իրականացնում են լայնածավալ ախտորոշիչ հետազոտություններ, համայցեր և վիրահատություններ:

Չնայած բժիշկների գերծանրաբեռնված աշխատանքային ռիթմին, այցելուների մեծ հոսքին, նրանք սիրով և բարձր պատրասակամությամբ մատուցում են բժշկական ծառայություններ սահմանամերձ մարզի բնակչությանը:
ՀՀ առողջապահության նախարարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությունը առաջին իսկ օրից տավուշցիներին անտարբեր չի թողել:




Լրահոս