ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԲԱՆԿՈ՞ՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակը երեկ հայտարարություն է  տարածել, որում մասնավորապես ասված է. «Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման շրջանում իրականացված ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերը առկա են Գյումրու քաղաքապետարանում: Նշված փաստաթղթերի կրկնօրինակները պահվում են նաեւ շվեյցարական բանկերից մեկում: Ցանկացած հանձնաժողով ցանկացած պահի կարող է կրկին ուսումնասիրություն կատարել: Կապալառու կազմակերպությունները, որոնք «մեղադրվում են» 440 մլն դրամի «իբր կեղծ ասֆալտապատում» իրականացնելու համար, առաջիկայում կդիմեն դատարան` Գյումրու քաղաքապետարանի ներկայիս ղեկավարության կողմից ֆինանսական տեռորի ու թալանի ենթարկվելու եւ իրենց իրավունքները սահմանադրորեն պաշտպանելու համար»:




Լրահոս