
Ստամբուլի ոստիկանությունն իրականացված ստուգայցերի արդյունքում հայտնաբերել ու ոչնչացրել է «Իսլամական պետություն» խմբավորման ուսումնական կենտրոնը, որտեղ ուսուցանվել են Ուզբեկստանից ու Տաջիկստանից տասնյակ երեխաներ, հայտնում է Vatan գործակալությունը:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Անկարայում իրականացված ահաբեկչության հետ կապված հակաահաբեկչական օպերացիայի ժամանակ ոստիկանությունը Ստամբուլում ձերբակալել է շուրջ 50 օտարերկրյա քաղաքացիների:
Տեղեկացվում է, որ ձերբակալված օտարերկրացիները պատրաստվում էին մեկնել Սիրիա ու Իրաք` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալու համար:
Ինչպես հայտնում է Vatan թերթը, ձերբակալվածների շարքում 24 պատանի կա, որոնց ուսուցանել են ծայրահեղական իսլամ ու ԻՊ-ում կյանքի կանոնները: Կենտրոնում նաև մարզումներ են իրականացվել: