
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը կմեկնի Թուրքիա, փոխանցում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը՝ Անկարայում նա կքննարկի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, փախստականների խնդիրը, ինչպես նաև Թուրքիայի անվտանգության սպառնալիքները:
Նշվում է, որ Նուլանդը կմասնակցի «Կրոնական և մշակութային բազմակարծություն ու խաղաղ գոյակցությունը Մերձավոր Արևելքում» կոնֆերանսին, որը կազմակերպում է Հունաստանի ԱԳՆ-ն: Աթենք այցի ժամանակ տնտեսական բարեփոխումների, փախստականների, էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման շուրջ քննարկում կանցկացվի: