Արտառոց դեպք Երևանում. 57-ամյա տղամարդը գետնանցումում երեք անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունիսի 17-ին Երևանում արտառոց դեպք է տեղի ունեցել: «Սուրբ Սարգիս» եկեղեցու հարակից գետնանցման մոտ 57-ամյա Անդրանիկ Մ.-ն անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել:

Այսպես, ArmLur.am-ը տեղեկանում է, որ տղամարդը, «Սուրբ Սարգիս» եկեղեցու հարակից գետնանցման մոտ նկատելով ակնհայտ 16 տարին չլրացած երեք աղջիկների հետապնդել է նրանց: Մեղադրական եզրակացությունում մասնավորապես ասվում է, որ դրանից հետո մտնելով գետնանցում` նշված դպրոցականների սեռական բնազդը գրգռելով, նրանց մոտ անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելով ցուցադրել սեռական օրգանները: Այս ամենը տեսնելով՝ երեխաները խուճապահար հեռացել են տարածքից:

Անդրանիկ Մ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 142 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը):

Նա կալանավորված է:




Լրահոս