Երեկ Ռուսաստանի ՆԳ նախարարության Քննչական կոմիտեի աշխատակցիները խուզարկություններ են անցկացրել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կնոջ` Ելենա Բատուրինային պատկանող «Ինտեկո» ընկերությունում: Իրավապահ մարմինները կասկածում են, որ «Ինտեկոն» «Մոսկվայի Բանկի» հետ յուրացրել են 13 մլրդ ռուբլի: Վարկը տրամադրելուց առաջ բանկը պարտատոմսեր է թողարկել, որը վճարել է Մոսկվայի կառավարությունը: Ելենա Բատուրինան հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, թե «ոստիկանության գործողությունները կապված չեն ո՛չ «Ինտեկոյի» եւ ո՛չ էլ «Մոսկվայի Բանկի» հետ, այլ ճնշումներ են իր եւ ամուսնու նկատմամբ»: Ի պատասխան Բատուրինիայի հայտարարության, Քննչական կոմիտեն տարածել է տեղեկատվություն, որ բանկից անհետացած գումարները հայտնաբերվել են նախկին քաղաքապետի կնոջ անձնական հաշիվների վրա: «Մոսկվայի Բանկ»-ի եւ «АФК-система»-ի սեփականատերը նույն մարդն է` Վլադիմիր Եւտուշենկովը: Հիշեցնենք, որ Քոչարյանը նույնպես բիզնես շահեր ունի «АФК-система»-ում եւ հանդիսանում է այդ ընկերության տնօրեններից մեկը:
ՎԱՏ ՎԻՃԱԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ