Ռուսաստանի ռազմական հզորությունը ցնցել է ԱՄՆ-ին. Il Giornale

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները պատրաստ չէին ռազմական հզորությանը, որը Ռուսաստանը ցուցադրում է Սիրիայում, գրում է իտալացի լրագրող Պաոլո Գուցցանտին Il Giornale-ում:

«Խոսքը գնում է ոչ միայն նորագույն ու չափազանց դիպուկ սպառազինության մասին, այլ նաև ոճի, ռազմական օպերացիայի արագության մասին»,- նշում է նա:

Գուցցանտիի կարծիքով` ԱՄՆ ստացած «վնասվածքը» համեմատելի է ԽՍՀՄ կողմից 1957 թ Երկրի առաջին արհեստական արբանյակի արձակման հետ: Սակայն եթե այդ ժամանակ Վաշինգտոնի համար անսպասելի էր տեխնոլոգիաների մակադակը, ապա այժմ «ռազմական մեքենայի» վիճակը, որը Ռուսաստանը կարողացել է «զգուշորեն գործի դնել» անգամ նավթի գների անկման ժամանակաշրջանում:

Արդյունքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «հիմնովին փոխեց իր քաղաքականությունն» ու հրաժարվեց Աֆղանստանից զորքերի դուրսբերումից, նշում է լրագրողը:




Լրահոս