![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/51441c312286db0136742c6fa461330b__660x.jpg)
Աֆղանստանի թալիբները գնդակոծել են ամերիկյան ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը, փոխանցում է Lifenews-ը:
Ինքնաթիռը լուրջ վնասներ է կրել, այն ստիպված է եղել վերադառնալ Քաբուլի հյուսիսում գտնվող Բագրամ ավիաբազա:
Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դեվիսի խոսքով՝ թալիբները գնդակոծել են փոքր զենքից՝ վնասելով կայունացուցիչներից մեկը: Սա ստիպել է օդաչուին նետել երկու արտաքին վառելիքի բակ և երեք զինամթերք:
Ինչպես փոխանցում է CNN հեռուստաալիքը՝ օդաչուն չի տուժել և ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: