Գերմանիայում հակաիսլամական ցույց է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրոպացի հայրենասերներն Արևմուտքի իսլամացման դեմ» (PEGIDA) հակաիսալամական շարժումը զանգվածային ցույց է անցկացրել, փոխանցում է Anadolu-ն:

Դրեզդենում Թատրոնի հրապարակում հավաքված ցուցարարների ձեռքերին «Մերկելը պետք է հրաժարական տա», «Մերկելը, Գաբրիելն ու նրանց դաշնակիցները ազգի թշնամիներն են», «Փախստականներ, վերադարձեք տուն» և այլ գրառումներով պաստառներ են եղել:

Գերմանական Spiegel պարբերականը գրում է, որ «PEGIDA» ակցիային մոտ 20 հազար մարդ է մասնակցել:

Դրեզդենի ոստիկանությունը հայտնել է, որ կա մեկ ձերբակալված, ով կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծել ցույցի ժամանակ, ոստիկանությունը չի բացառել այլ ձերբակալություններ:




Լրահոս