ԿԺԴՀ-ն չորրորդ միջուկային փորձարկումն է նախապատրաստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսային Կորեայի իշխանությունները չորրորդ միջուկային փորձարկումն են նախապատրաստում, փոխանցում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական հետախուզական ծառայություններին:

«Կան բոլոր հիմքերը կարծել, որ Փխենյանը զբաղվում է միջուկային փորձարկումների նախապատրաստմամբ, հստակ ժամանակահատվածը դեռևս չի հաղորդվում»,-հայտարարել են հարավկորեացի պատգամավորները: Ընդ որում, Սեուլում հայտնում են, որ Փխենյանը դեռևս ունակ է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ստեղծել:

Նշվում է, որ ԿԺԴՀ-ն միջուկային 3 փորձարկումներ է անցկացրել՝ 2006, 2009 և 2013թթ.-ին: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ ԿԺԴՀ-ն հրաժարվել է ծավալել միջուկային ծրագրերի հարցով բանակցությունները:




Լրահոս