ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«… Ես Րաֆֆի Հովհաննիսյանի հայերենը լավ չեմ ընկալում… դուք լսե՞լ եք, որ նա բարդ ստորադասական նախադասություն կարողանա ձեւակերպել… իրար հետ կապ չունեցող նախադասություններ է ասում»: 
Համլետ Հարությունյան «168 ժամ»
Իսկ ո՞ւմ հայերենն է լավ ընկալում ՀՀԿ-ական պատգամավորը, միգուցե իր կուսակից ընկերների «խիարախառը արտահայտություննե՞րը», «ազիզջանական» բառապաշա՞րը, թե՞ «Վանգանին» հղում արվող կանխատեսումները։ Ենթադրենք, Ր. Հովհաննիսյանը բարդ ստորադասական նախադասություն ձեւակերպել չի կարողանում, իսկ որ Հ. Հարությունյանի կուսակից Գալուստ Սահակյանը թե՛ բարդ ստորադասական, թե՛ համադասական, թե՛ բազմաբարդ խուճուճ նախադասություններ է ձեւակերպում, դրանից մեզ ի՞նչ. ընդամենը լավանում է գլխացավի դեղ ներկրողների բիզնեսը, քանի որ սպառողների քանակն է ավելանում։




Լրահոս