Ադրբեջանի Տերտերի շրջանի գյուղերից մեկի բնակիչ Շախլար Բայրամ օղլու Աբդուլլաևն` իր հանդեպ 33000 մանաթ անարդարացիորեն կիրառված տուգանքի պատճառով փորձել է հատել հայ-ադրբեջանական սահմանն ու հանձնվել հայկական կողմին, սակայն ձերբակալվել է տեղի զինվորականների կողմից ու հանձնվել է Ադրբեջանի ազգային անվտանգության շրջանային նախարարությանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Տեղեկացվում է, որ Աբդուլլաևը, հոգնելով դիմել տարատեսակ ատյանների, ցանկացել է անցնել հայկական կողմը, սակայն նրան ձերբակալել են ադրբեջանցի զինծառայողները:
Նշվում է, որ նրա համագյուղացիներն ու բարեկամները տեղյակ չեն, թե որտեղ է այս պահին գտնվում Շախլար Աբդուլլաևը: