Գերմանական բանկը սխալմամբ 6 միլիարդ դոլար է փոխանցել հաճախորդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական Deutsche Bank-ը սխալմամբ 6 մլրդ դոլար է փոխանցել հաճախորդին: Փոխանցումը կատարել է արժութային ստորաբաժանման կրտսեր աշխատակիցը, մինչ նրա ղեկավարն արձակուրդի մեջ է եղել, փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Financial Times-ին:

Միջոցները վերադարձվել են Deutsche Bank-ին հաջորդ օրը:

Սովորաբար բանկն աշխատում է «4 աչք» սկզբունքով, որի համաձայն՝ ցանկացած փոխանցում պետք է ստուգվի առնվազն երկու աշխատակցի կողմից:

Աշխարհի ամենախոշոր ներդրումային բանկը վերջին շրջանում բախվել է մի շարք խնդիրների հետ: Մասնավորապես, վարկային կազմակերպությանը մեղադրում են մանիպուլյացիայի, ինչպես նաև Իրանի հետ գործարքների մեջ, որի հանդեպ դեռևս վերջերս տարածվում էին արևմտյան պատժամիջոցները:




Լրահոս