![](https://armlur.am/wp-content/uploads/2014/12/henrik-mxitaryan.jpg)
Transfermarkt.de կայքը բարձրացրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը: Այն այժմ կազմում է 22 մլն եվրո։ Մինչ այդ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում էր 18 մլն եվրո։
Հավանական է, որ նման փոփոխությունը կապված է Բունդեսլիգայում և Եվրոպա լիգայում Մխիթարյանի ցուցադրած հաջող խաղով։