Վերածվելով բաց բաժնետիրական ընկերության և թողարկելով բաժնետոմսեր` Յունիբանկը թևակոխում է զարգացման որակապես նոր փուլ, որը ենթադրում է կորպորատիվ կառավարման մոտեցումների շեշտակի խորացում և աշխատակազմի արդյունավետության բարձրացում: Միջազգային փորձի հրման վրա մշակված HR ռազմավարության հիմքում աշխատակիցների հետագա զարգացման, մասնագիտական աճի և մոտիվացման նոր ծրագրի ներդրումն է: Բանկում ներդրված է կադրերի ընտրության, գնահատման, որակավորման բարձրացման, առաջխաղացման և սահուն սերնդափոխություն հստակ պլանավորված համակարգ:
Նման մոտեցումը հնարավորություն է տալիս ապահովելու անձնակազմի կառավարման համակարգի արդյունավետությունը և նպաստելու աշխատակիցների ներուժի բացահայտմանն ու մասնագիտական աճի համար նախապայմանների ստեղծմանը: Արդյունքում բանկում կայացել է մեկ թիմի սկզբունքով գործող արհեստավարժ աշխատակազմ: Բանկը խիստ վերահսկողություն է սահմանում անձնակազմի որակավորման վրա: Հաճախորդների սպասարկումը թերի կամ ոչ պատշաճ կազմակերպելու, ներքին կանոնակարգերը խախտելու, հանձնարարականները հստակ չկատարելու կամ հաճախորդներից ստածված հիմնավորված բողոքների դեպքում բանկը տվյալ աշխատակիցների համար կազմակերպում է լրացուցիչ վերապատրաստման դասընթացներ, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում` փոխարինում նոր, ավելի որակյալ կադրերով:
Յունիբանկը հետաքրքրված է ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ մասնագետների ներգրավմամբ:
Թափուր պաշտոնների համալրումը բանկում իրականացվում է մրցութային կարգով հետևյալ չափանիշների հիման վրա` բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն /կախված պաշտոնից/, համապատասխան մասնագիտական հմտություններ և անձնային հատկանիշներ, աշխատանքային փորձի առկայություն: Սկսնակ մասնագետներին աշխատանքի հնարավորություն ընձեռելու նպատակով, բանկը այս տարվա սեպտեմբերին մասնակցեց Աշխատանքի տոնավաճառին:
Յունիբանկում հատկապես մեծ ուշադրություն է դարձվում մասնագետների վերապատրաստման խնդրին: Բանկի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են մասնագիտական սեմինարների ինչպես բանկի ուսումնական կենտրոնում, այնպես էլ հրավիրված մասնագետների կողմից կազմակերպված ուսումնական դասընթացներին: Աշխատակիցների խրախուսման նպատակով տարվա ընթացքում տարբեր անվանակարգերում բանկը պարբերաբար անցկացնում է նաև «Լավագույն աշխատակից՚» պարգևտրման արարողությունը:
30.06.2015թ.-ի տվյալներով Յունիբանկի աշխատակիցների թիվը կազմել է 888: Ներկայումս բանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով, 45 մասնաճյուղերով Հայաստանում և ԼՂՀ-ում և ներկայացուցչությամբ Մոսկվայում: