Սիրիայի հետ սահմանին գտնվող թուրքական Հաթայ մարզում անօդաչու սարք են խփել, փոխանցում է Haber7-ը:
Ինչպես գրում է թերթը՝ դեռևս հայտնի չէ, թե որ երկրին է պատկանում անօդաչու սարքը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Թուրքիայի օդային տարածքում Սիրիայի հետ սահմանին անօդաչու սարք էր խփվել: ՌԴ Պն-ն հերքել էր տեղեկություններն այն մասին, որ այն պատկանում է Ռուսաստանին: