2016-ի բյուջեն «յոլա» գնալու բյուջե՞ է. ինչ է մտածում նախարար Արտեմ Ասատրյանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բոլոր ծրագրերը, որոնք ստանձնած են կառավարության կողմից, կատարվելու են: Ոչ մի սոցիալական ծրագիր չի կրճատվելու: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 2016թ. բյուջեի նախագծին, այս մասին նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Այն դիտարկմանը, որ շատերն այս բյուջեն բնորոշում են որպես «յոլա» գնալու բյուջե, նա նշեց. «Ես բացարձակ որևէ որակավորում չեմ ցանկանում տալ բյուջեին, և կարծում եմ պետք է նայենք իրատեսական իրողություններին, աշխարհում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական գործընթացներին և դրա շրջանակներում կառավարության ցուցաբերած ջանքերին»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս