Դերասան Երվանդ Ենգիբարյանն այսօր կդառնար 32 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ դերասան Երվանդ Ենգիբարյանի ծննդյան  օրն է. նա այսօր կդառնար 32 տարեկան: Ենգիբարյանը ծնվել է 1983թ. հոկտեմբերի 21-ին, մահացել` 2013թ. հոկտեմբերի 22-ին:

2000թ. ավարտել է Երևանի թիվ 171 միջնակարգ դպրոցը: 2000թ. ավարտել է Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնին կից ստուդիայի դերասանական բաժինը։ 2006-11թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։

Աշխատել է Յոշկար-Օլա, Նիժնի Նովգորոդ, Մոսկվա քաղաքների թատրոններում՝ որպես դերասան։ 2004-2013թթ. Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասան։ Նա մահացել է 2013թ.` վթարից:




Լրահոս