Քիմ Քարդաշյանը դարձավ 35 տարեկան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1980թ. հոկտեմբերի 21-ին: Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ, իսկ մոր կողմից` շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ։ Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը` պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, ով այժմ Քիմի մենեջերն է։ Քիմի մայրը Ռոբերտ Քարդաշյանից բաժանվել է 1991 թվականին և ամուսնացել է հայտնի թեթև ատլետիկայի մարզիկ Բրյուս Ջենների հետ։ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականի սեպտեմբերի 30-ին։ Քիմը ունի երկու քույր՝ Քլոյին և Քորթնին և մեկ եղբայր Ռոբը Նա նաև ունի երկու խորթ քույր՝ Քենդալ և Քայլի Ջեններները։

qim qardashyan 6

Կարիերա

Նա հայտնի դարձավ 2008 թվականին նկարված Անիրական ծանր ֆուգասային ռումբ ֆիլմի շնորհիվ, որում կատարել է Լիզայի դերը։ Քարդաշյանն «Keeping Up With the Kardashians» հեռուստատեսային ծրագրերի աստղերից մեկն է իր երկու քույրերի, մոր, եղբոր, երկու կես քույրերի, և խորթ հոր հետ։

Քարդաշյանը «Dancing With The Stars» հեռուստատեսային ծրագրերի յոթերորդ սեզոնի 13 մասնակիցներից մեկն էր։ 2010 թ. հուլիսի 1-ին Մադամ Տյուսոյի թանգարանում տեղադրվել է Քարդաշյանի մոմե արձանը։

qim-qanye1

Անձնական կյանք

Քարդաշյանն առաջին անգամ ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիզի հետ, սակայն ամուսնությունից 72 օր հետո բաժանվել են։ Քրիսի հետ բաժանումից հետո նա սկսել է հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ 2014 թվականի մայիսին նրանք ամուսնացել են Ֆլորենցիայում, Իտալիա։ Նրանք ունեն մեկ դուստր։

Այցելությունը Հայաստան

2015 թվականի ապրիլի 8-ին Քիմը, Քանյեն, իրենց դուստրը և Քլոյի Քարդաշյանը ժամանել են Հայաստան, Երևան։ Երևան այցելության ընթացքում նրանք եղել են մի շարք վայրերում, այդ թվում Կասկադ և Մայր Հայաստան հուշահամալիրներում։ Երևանում քույրերը կառավարության շենքում հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, իսկ հաջորդ օրը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ։

tat-qim

 

Երևանից բացի նրանք նաև այցելություն են ունեցել Գառնիի հեթանոսական տաճար, Գեղարդի վանք և Գյումրի։ Յուրաքանչյուր վայր նրանց այցելության մասին քույրերը գրել են սոցիալական ցանցերի իրենց էջերում, իսկ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները անդրադարձել են դրանց` յուրաքանչյուր անդրադարձում գրելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին։ Նրանք Հայաստանից մեկնել են ապրիլի 12-ի գիշերը, որից ժամեր առաջ ռեփեր Քանյե Ուեսթը անվճար համերգ է տվել Կարապի լճում։ 2015 թվականի սեպտեմբերին նրանց այցելության տեսագրությունը ցուցադրվել է «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի եթերում։




Լրահոս