Լևոն Զուրաբյանի հայտարարությունները չի կարելի թողնել անհետևանք, կլինեն քաղաքական հետևանքներ. ՀՀԿ պատգամավոր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես ցավում եմ, որ մի մարդ, ով տևական ժամանակ աշխատել է կամ գործել է ԵԽԽՎ-ում, անտեղյակ է Վենետիկի հանձնաժողովի գործելաոճին կամ ընթացակարգին: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի` Վենետիկի հանձնաժողովի կաշառված լինելու մասին հայտարարություններին, այս մասին նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Ես կարծում եմ, որ տվյալ գործիչը նախ ինքը Ստրասբուգում հայտնվել է ծանր վիճակի մեջ և կարծում եմ` այլևս չպետք է մեկնի այնտեղ: Նա միակ գործիչն է, ում ելույթները պաշտպանում են միայն ադրբեջանցիները և այստեղից շատ բան կարելի է եզրակացնել: Իրոք, սա չի կարելի թողնել անհետևանք: Կպարզվի, որ ինքը զրպարտությամբ, հերյուրանքով է զբաղվում, որից հետո կլինեն քաղաքական հետևանքներ», – նշեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս