«Հայաստանի հանրային դեմքերից ոչ ոք չի կարող ունենալ Վլադիմիր Պուտինի «դաբրոն»». ՌԴ նախագահի նախկին խորհրդական. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն անցած շաբաթ Հայաստանում կուսակցություն ստեղծելու մասին հայտարարելիս հպարտացել էր, որ ՌԴ-ում գործում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «դաբրոյով»: Արդյո՞ք Հայաստան գալու, կուսակցություն բացելու մասով եւս ՌԴ նախագահը «դաբրո» է տվել Աբրահամյանին: «Ժողովուրդ»-ի այս հարցին ռուսական Rex գործակալության ղեկավար, Վլադիմիր Պուտինի նախկին խորհրդական, հայտնի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը պատասխանեց. «Հայաստանի մասնավոր անձանցից եւ հանրային դեմքերից ոչ ոք չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ Վլադիմիր Պուտինի «դաբրոն» Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու համար, որովհետեւ նա (ՌԴ նախագահը) երբեք նման հարցեր չի քննարկում»:

Վերջինս չգիտի նաեւ, թե Ա. Աբրահամյանն ինչու է իր խոսքում Պուտինին հղում կատարել. «Ես չգիտեմ, թե Աբրահամյանը ինչպես կարող է բացատրել այն փաստը, որ իր խոսքում Պուտինին ուղղված նման հղումներ են հնչեցրել: Համոզված եմ, որ Աբրահամյանն ինքը եւս չի կարող բացատրել»,- ասաց Կոլերովը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս