«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն պահից, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը եկող տարվա փետրվարի 1-ից զբաղեցնելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը, անմիջապես հարց ծագեց, իսկ ով է նրան փոխարինելու դեսպանի պաշտոնում: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի թեկնածուի վերաբերյալ հարցմանն ի պատասխան՝ ասաց. «Դեսպանի նշանակումն արարողակարգ պահանջող գործընթաց է, որի ավարտին հրապարակվում է ՀՀ նախագահի հրամանագիր: Մինչեւ նախագահի հրամանագիրը որեւիցէ քննարկում պարզապես կոռեկտ չէ այդ թեկնածուի նշանակման մասով»:
Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանն էլ խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ին փոխանցեց հետեւյալը. «Այս պահին որեւէ բան չկա ասելու, քանի որ որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել»: Այլ կերպ ասած՝ իշխանությունները ամեն ինչ անում են, որ ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնի համար ներիշխանական գզվռտոցը ժամանակից շուտ չսկսվի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: