«Երևի իր տաղավարն էլ ամուսինն է աշխատացնում». «Ոսկու շուկա»-ի աշխատակցի անհետացման հետքերով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ոսկու շուկա»-ի  սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին չի հետաքրքրում, թե ինչ է եղել իր շուկայի՝ երկու ամիս առաջ անհետացած աշխատակցի ճակատագիրը: «Բացարձակ տեղեկություն չունեմ, այ մարդ, ես պարա՞պ եմ մնացել, հազար հատ գործ ունեմ իմ հարկերն եմ տալիս, բան: Իր ամուսինը թող հետաքրքրվի: Երեւի իր տաղավարն էլ ամուսինն է աշխատացնում, տեղյակ չեմ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վաղարշ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, «Ոսկու շուկա»-ի աշխատակից Նելլի Հարությունյանը դուրս էր եկել աշխատանքից՝ տուն գնալու, սակայն այդպես էլ տուն չէր հասել: Արդյունքում ՀՀ քննչական կոմիտեն կնոջ անհետացման փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի` սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցեց: Նշված քրեական գործի նախաքննությունը մինչ օրս  շարունակվում է, սակայն անհետացման պատճառները դեռեւս մնում են չբացահայտված»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս