ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ կդադարեցնեն աջակցություն ցուցաբերել Իրաքին, եթե վերջինս օգնություն խնդրի Ռուսաստանից՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար, փոխանցում է Интерфакс-ը:
Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միասնական կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը:
«Բազմիցս հայտարարել եմ, որ մեզ համար դժվար կլինի աջակցություն ցուցաբերել Ձեզ, եթե այդ գործում ռուսները ևս մասնակցություն ունենան»,-հայտնել է նա:
Նրա խոսքով՝ ամերիկացի զինծառայողները Իրաքում չեն կարող ռազմական գործողություններ ծավալել, եթե այնտեղ զուգահեռ գործեն ռուս զինծառայողները: