Իսպանացի դարպասպահ Իկեր Կասիլյասը «չոր» խաղերի քանակով դարձել է ռեկորդակիր: Այսօր «Պորտու»-ն սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Մաքաբի»-ին: Կասիլյասն այդ խաղում մասնակցել է ողջ հանդիպմանը:
Ընդհանուր առմամբ, Կասիլյասն իր կարիերայի ընթացքում Չեմպիոնների լիգայում 51 անգամ դարպասն անառիկ է պահել: Երկրորդ տեղում Էդվին վան դեր Սարն է:
Իկեր Կասիլյաս – 51 «չոր» խաղ
Էդվին վան դեր Սար – 50
Վիկտոր Վալդես եւ Պետեր Չեխ – 45
Ջանլուիջի Բուֆոն – 37