Ընտրախախտման գործով ամբաստանյալը դատապարտվեց տուգանքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռուբիկ  Մխիթարյանի նախագահությամբ, Արարատի մարզի  Նորաշեն գյուղի բնակիչ  Հերմինե  Թարվերդյանին հանցավոր է ճանաչել անցած նախագահական ընտրություններում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու  մեջ և դատապարտել տուգանքի 500 հազար տուգանքի:
Գործը քննվել է արագացված դատաքննության կարգով:
 
Հ. Թարվերդյանը մեղադրվում էր  ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով՝ Մեկից ավելի  անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու  փորձ:  Ըստ մեղադրանքի,  2013թ-ի փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում, Արարատի մարզի Նորաշեն գյուղում տեղակայված թիվ 17/31 ընտրատեղամասում, ժամը 17:00-ի սահմաններում նույն գյուղի բնակչուհի Ժանետա Գեղամյանից վերցնելով անձնագիրը, առանց վերջինիս գիտության, նրա անձնագրով մտնելով ընտրատեղամաս, ընտրական հանձնաժողովի անդամ Արծրուն Բոյախչյանին հայտնելով, որ իբր արդեն գրանցված է ընտրացուցակներում, նրանից ստացել է ծրար և քվեաթերթիկ, որտեղ համապատասխան նշում անելուց հետո փորձել է այն  քվեատուփ նետելու միջոցով քվեարկել ժաննա Գեղամյանի փոխարեն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նրա գործողությունները կանխել են ընտրական հանձնաժողովի անդամները:
“Փաստինֆո”




Լրահոս